211652_close_icon
views-count31393 դիտում article-date 20:36 25-11-2020

Ցավալի է, որ այս օրերին Եռաբլուր զինվորական պանթեոնում չեն գործում ցայտաղբյուրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Եռաբլուրում չի դադարում մարդկային հոսքը: Հարյուրավոր քաղաքացիներ հրաժեշտ են տալիս արցախյան պատերազմում նահատակված իրենց զինվորներին, այցելում նրանց շիրիմներին: Ու ցավալի է տեսնել, որ Եռաբլուրի տարածքում առկա բազմաթիվ ցայտաղբյուրներ չեն գործում: Պատկան մարմինները պարզապես չեն հասկանում, թե ջուրն ինչ անհրաժեշտություն է զոհվածների հարազատների համար: Իրենց զավակների շիրիմների մոտ ծնողների ինքնազգացողությունն է վատանում, մի կում ջուր չկա: Մարդիկ ծարավում են՝ ջուր չկա: Արդյունքում ամեն օր կարելի է տեսնել, թե ինչպես են տասնյակ քաղաքացիներ ստիպված լինում այս ու այն կողմ ընկնել, երկար ճանապարհ անցնել, հասնել հեռավոր խանութներ և այնտեղից ջուր գնել: Ի՞նչ իմաստ ունեն այդ ցայտաղբյուրները, եթե չեն գործում: Գոնե այս օրերին դա պարտադիր է: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր