Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողների առողջական վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Փրկարարների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թադևոսյանը:Նոյեմբերի 23-ին Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի պայթյունի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայող, 1 հայ սպա և ռուս խաղաղապահ: Նրանց հետ եղել է նաև ադրբեջանցի զինվորական, ով մահացել է:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում
2020.11.25 17:16


Twitter
Вконтакте
Одноклассники
