ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանության և քաղաքացիական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների, Վլադիմիր Պուտինի վարչակազմի հետ կապված դաշնային պետական ունիտար ձեռնարկություններից մեկի, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի շրջանի՝ Ներքին գործերի կենտրոնական վարչության դատաբժշկական կենտրոնի դեմ. այս մասին հայտնում է ria.ru-ն, որը ծանոթացել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից պատրաստվող պատժամիջոցների նախնական ցուցակին:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր միջոցառումները կապված են սահմանափակումների հետ, որոնք, նախագծի համաձայն, նախատեսված է ներկայացնել ընդդեմ 89 չինական ընկերությունների, ավիացիոն, հրթիռատիեզերական և ատոմային, գործիքների և շարժիչների կառուցման ոլորտների 28 ռուսական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական կենտրոնների:
Մասնավորապես ցուցակում կարող են հայտնվել հեռանկարային զինատեսակների ստեղծմամբ զբաղվող «Ռոսատոմ» պետկան կորպորացիան, «Ռոսկոսմոս»-ի երկու ձեռնարկություն, ինչպես նաև ուղղաթիռների և ավիաշարժիչների արտադրողներ, ավիացիոն նյութերի և օդային շարժի կազմակերպման համակարգերի մշակողներ և մատակարարներ:
«ՌԻԱ Նովոստի»-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցների հաստատման դեպքում ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն ռուսական ձեռնարկությունների հետ շփումների շարունակման համար հատուկ արտոնագիր ձեռք բերել:
Հիշեցնենք, որ նախօրեին Պետդեպարտամենտը հայտնել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի համաձայն՝ ռուսական երեք կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի ՌԴ ՊՆ-ի նկատմամբ
2020.11.25 16:59


Twitter
Вконтакте
Одноклассники
