211652_close_icon
views-count1103 դիտում article-date 15:59 25-11-2020

Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: «Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը»,- ասված է հաղորդագրությունում: ԱԺ խորհրդի արտահերթ նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/25/1171777/]Հիշեցնենք,[/url] որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր