SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 22-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 39-ամյա Ա․Կ․-ն, ով հայտնել է, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա․Կ․-ն աշխատում է Երևանում գործող «Կայզեր» սուպերմարկետի մենեջեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Երևանում կողոպտել են «Կայզեր» սուպերմարկետի մենեջերին
2020.11.25 13:21


Twitter
Вконтакте
Одноклассники
