211652_close_icon
views-count979 դիտում article-date 12:21 25-11-2020

Մասիս Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը, կարևորել աշխատանքների արագ իրականացումը

Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։ Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին...

Posted by Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs on 2020 թ. նոյեմբերի 24, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր