211652_close_icon
views-count776 դիտում article-date 11:07 25-11-2020

ԼՂ հակամարտության կարգավորման պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են. Պենտագոն

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը: Հայտնում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10089735]tass.ru[/url]-ն։ «Բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ այժմ կա խաղաղ պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, դատելով ամենից, պահպանվում է այս փուլում»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր