211652_close_icon
views-count2192 դիտում article-date 22:02 24-11-2020

Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի. ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը՝ Դադիվանքի ապագայի մասին

Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այնտեղ գտնվող Դադիվանքը մնալու է ռուս խաղաղապահների առանձին դասակի պաշտպանության տակ: Դասակի հրամանատարը, նշելով որ իրավունք չունի առանց թույլտվության հայտնել իր անունը, «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է Դադիվանքի ապագայի և պաշտպանության մասին: Վերջինս հավելել է, որ իրենց ստորաբաժանումն ընդգրկված է ՌԴ խաղաղապահական ուժերի կազմում: «Այստեղ ենք գտնվում նոյեմբերի 14-ից: Ծառայություն ենք իրականացնում և զբաղվում առօրյա կյանքով: Դիտակետեր ենք ստեղծել վանքի շուրջ գտնվող առանցքային կետերում: Մեր առաջադրանքն, առաջին հերթին, ավերածություններ, կողոպուտ, վանդալիզմի դրսևորումներ և սադրանքներ թույլ չտալն է»,- ասել է պարբերականի զրուցակիցը: Ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը նշել է, որ իրենց առաջադրանքն է նաև համագործակցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք պետք է ժամանեն տարածքների փոխանցման համար: «Մեր առաջադրանքը նրանց հետ համագործակցելն է: Եթե այստեղ հայ բնակիչներ մնան, մեր խնդիրը նրանց օգնելն է»,- ասել է սպան: Պատասխանելով հարցին, թե արդյոք հետագայում հնարավոր կլինի ուխտագնացություն կազմակերպել դեպի վանական համալիր, նա նշել է. «Ես կասեմ իմ անձնական կարծիքը, որը, գուցե, տարբերվում է հրամանատարության դիրքորոշումից: Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի: Եվ ուխտագնացների համար հասանելիություն պետք է ապահովվի: Թե ինչպես դա պետք է տեղի ունենա, բարձրաստիճան անձանց բանակցությունների խնդիրն է»:

Նմանատիպ նյութեր