211652_close_icon
views-count14375 դիտում article-date 20:22 24-11-2020

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 28–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է բեռնատարի մեջ. Ոստիկանության զորքերի 3 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում բախվել են Երազգավորս գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Opel մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Ռամաս Ուռուշաձեի վարած Freightliner մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Դ. Սարգսյանն ու ուղևորներ, Երազգավորս գյուղի բնակիչներ, 29-ամյա Արկադի Վարդանյանն ու 28-ամյա Արմենակ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից երկուսը բուժօգնություն ստանալուց հետո ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Opel-ի վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ ոստիկանության Ոստիկանության զորքերի 1033 զորամասում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր