211652_close_icon
views-count1114 դիտում article-date 19:52 24-11-2020

Սալահը ապաքինվել է կորոնավիրուսից

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ապաքինվել է կորոնավիրուսից: Եգիպտացին վերջին անգամ խաղադաշտ էր մտել նոյեմբերի 8-ին և այժմ կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ատալանտայի» հետ հանդիպմանը: «Մոն երեկ մարզվել էր ընդհանուր խմբում և շատ լավ տեսք ուներ: Նրա թեստը բացասական էր: Այնպես որ, եթե երեկվանից ոչինչ չի փոխվել, ապա նա կկարողանա խաղալ: Չեմ կարող ասել, միանգամից խաղադաշտ կմտնի նա, թե՝ ոչ, քանի որ ընդամենը երեք օր առաջ է կարանտինից դուրս եկել», ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Լիվերպուլ»-«Ատալանտա» հանդիպումը կկայանա վաղը նոյեմբերի 25-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին:

Նմանատիպ նյութեր