211652_close_icon
views-count25649 դիտում article-date 19:39 24-11-2020

ԱԺ խորհրդի նիստին որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան

[url=https://news.am/arm/news/615330.html?fbclid=IwAR16ciPu3j2TUo3KeUb_1uSQ8PjVB1saKvJxTHdtYEsDwZiZdBWIJLf_Gbo]news.am[/url]-ը գում է. ԱԺ խորհրդի նիստին որոշվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողներին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ «Ակնհայտ քաղաքական որոշում ընդունվեց։ Քվեարկեցին կողմ, որ ուղարկեն ՍԴ՝ մանդատից զրկել միջնորդությունը։ Այն ինչն այսօր լսեցինք խորհրդի նիստում ակնհայտորեն ցույց տվեց, որ սա քաղաքական հետապնդման տարրեր են։ Բացահայտ քաղաքական հետապնդում է։ Այն հանգամանքները եւ այն դրույթները, որոնք ներկայացնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, այնքան անհեթեթ էին, ընդհանրապես չէին վերաբերում բուն գործընթացներին»,- նշեց Արման Աբովյանը։

Նմանատիպ նյութեր