211652_close_icon
views-count1062 դիտում article-date 19:36 24-11-2020

«Մանչեսթեր Սիթին» Մեսիի համար 10-ամյա ծրագիր է պատրաստել

«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Անգլիական ակումբը արգենտինացու համար 10-ամյա ծրագիր է մշակել: Վերջինիս կառաջարկեն խաղալ «Սիթիի» կազմում, այնուհետև հանդես գալ City Football Group-ի 9 ակումբներից մեկում: Նրանց թվում են, մասնավորապես, «Նյու-Յորք Սիթին» (ԱՄՆ), «Յոկոհաման» (Ճապոնիա»), «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա): «Քաղաքաբնակները» ցանկանում են նաև Մեսիին առաջարել կարիերան ավարտելուց հետո ակումբի դեսպան դառնալ: «Սիթիի» ղեկավարների կարծիքով, Մեսիին ձեռք բերելը կտրուկ կավելացնի գովազդային պայմանագրերից եկամուտները, ինչպես նաև այլ թոփ-խաղացողներ ձեռք բերելու գործընթացը կհեշտացնի: Հիշեցնենք, որ ամռանը Մեսին առճակատում ունեցավ «Բարսելոնայի» ղեկավարության հետ՝ պահանջելով թույլ տալ իր տրանսֆերը: Ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն նրան բաց չթողեց:

Նմանատիպ նյութեր