Լիտվայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Ինգրիդա Շիմոնիտեին: Այս մասին տեղեկացնում է lrt.lt-ը:
Շիմոնիտեի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 10 պատգամավոր դեմ է քվեարկել, 41-ը` ձեռնպահ:Վարչապետի պաշտոնում Շիմոնիտեն առաջադրվել է իշխող կոալիցիայի ՝ «Հայրենիքի միություն - Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատներ», «Ազատական շարժում» և «Ազատություն» կուսակցությունների կողմից:
2019-ին Շիմոնիտեն մասնակցել է Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններին, բայց, 2-րդ փուլում, ստանալով ձայների 33%-ը, պարտվել է Գիտանաս Նաուսեդային:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Լիտվայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր վարչապետին՝ Ինգրիդա Շիմոնիտեին
2020.11.24 16:11


Twitter
Вконтакте
Одноклассники
