Ռուսական խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» նավը զգուշացրել է ամերիկյան USS John S. McCain հրթիռային էսկադրային ականակիրի կողմից Պետրոս Մեծի ծոցում ռուսական պետական սահմանը խախտելու մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ականակիրը, որը մի քանի օր է, ինչ գտնվում էր Ճապոնական ծովում, ժամը 06:17-ին (Երևանի ժամանակով 07:17) խախտել է ռուսական սահմանը` 2 կմ խորանալով ռուսական ջրերում:
«Խաղաղ օվկիանոսի նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր նավը, որն անմիջական հետևում էր ամերիկյան ականակրին, միջազգային կապի ալիքում օտարերկրյա նավին նախազգուշացրել է նման գործողությունների անթույլատրելիության և տարածքային ջրերից ներխուժածին հարկադրաբար դուրս հանելու գործողության դիմելու հնարավորության մասին»,-նշել են ռազմական գերատեսչությունում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը Պետրոս Մեծի ծոցում խախտել է ՌԴ ջրային սահմանը
2020.11.24 13:13


Twitter
Вконтакте
Одноклассники
