211652_close_icon
views-count10033 դիտում article-date 23:06 23-11-2020

Երկու քույրերի մեծացրած զինվորից լուր չկա. ընտանիքը օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hraparak.am

[url=https://hraparak.am/post/58ed07e807e8dc9fa9631acc23d3d906?fbclid=IwAR10Noy4fPRwSax-aVIZS02Tf3ln6XPCJw4UCiW4TZRR51ixfvFCRZ5mJE8]Hraparak.am[/url]-ը գրում է. Արմավիրի մարզի Այգեվան համայնքում ապրում են երկու քույրեր՝ Էլյան և Հեղինեն, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Քույրերն ապրում են ամենամսյա նպաստով, որով չեն հասցնում լուծել կոմունալ հարցերն ու մշտական դեղորայք գնել։ Նրանք այս գյուղում արդեն ապրում են 16 տարի։ Ո՛չ գյուղապետարանը, ո՛չ էլ մարզպետարանը սոցիալական աջակցություն չեն ցուցաբերել։ Երկու քույրերի մոտ է մեծացել տիկին Էլյայի թոռը՝ Արմանը, որը մասնակցել է վերջին արցախյան պատերազմին։ Նրանից դեռևս լուր չկա։ Նշենք, որ Արմանի լուսանկարը օրեր շարունակ պտտվում էր համացանցում. երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էր անգամ հրապարակել նրա լուսանկարը։ Սկզբում լուրեր կային, որ նա այրվածքներ է ստացել, սակայն, այժմ տատն ասում է՝ այլ զինվոր է եղել, իրենց Արմանը չկա։ Նշենք, որ ընտանիքն ունի աջակցության կարիք։ Մանրամասները՝ տեսանյութում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր