211652_close_icon
views-count31860 դիտում article-date 22:54 23-11-2020

Խոշոր ավտովթար Երևանում. 21–ամյա վարորդը BMW X 5-ով բախվել է մայթեզրի բազալտե հատվածին և գլխիվայր հայտնվել «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Կամիլա Սարգսյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Էմին Բալասանյանն ու Մանուկ Մելիքյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր