211652_close_icon
views-count1692 դիտում article-date 21:19 23-11-2020

Շիրակի մարզին տրամադրվել է 80 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերջին մեկ ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։ Շիրակի մարզի Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ անիվավոր տրակտոր 1․4 քարշակ դասի, կոմունալ հրիչով 10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն /каток/ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ և 100 հատ աղբաման` 7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր