211652_close_icon
views-count1817 դիտում article-date 16:14 23-11-2020

Ամերիկյան Donald Cook էսկադրային ականակիրը ևս մտնում է Սև ծով

Հրթիռային զենքով կառավարվող ամերիկյան Donald Cook հրթիռային էսկադրային ականակիրը պարեկության Է ուղևորվում է Սև ծով: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմը: Գրում է [url=https://ria.ru/20201123/flot-1585878851.html]ria.ru[/url]-ն։ «USS Donald Cook DDG-75-ն սկսել է նեղուցով անցնել Սև ծով․․․ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը կանոնավոր կերպով պարեկում են անցկացնում այս ջրերում՝ հաջակցություն ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների ու գործընկերների»,- ասվում է Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ, որը զետեղված է Թվիթերում: Նշվում է, որ Էսկադրային ականակրի առաջիկա մուտքը Սև ծով 7-րդը կդառնա 2020 թվականին ԱՄՆ-ի նավերի համար: ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում (Իտալիա), անցկացնում է ռազմածովային գործողությունների ամբողջական սպեկտր, հաճախ դաշնակից և միջգերատեսչական գործընկերների հետ համատեղ՝ նպատակ ունենալով առաջ մղել ազգային շահերը և Եվրոպայում ու Աֆրիկայում անվտանգությունն ու կայունությունը։

Նմանատիպ նյութեր