211652_close_icon
views-count2125 դիտում article-date 16:01 23-11-2020

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահի անձնական հատկանիշները կօգնեն հաղթահարել Հայաստանի համար դժվար ժամանակները: Հեռագրի ավարտին Դաշնային խորհրդի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Ազգային ժողովի նախագահին:

Նմանատիպ նյութեր