ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։ Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։
Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկատվություն չի եղել։
Էրիկը կռվել է Ջաբրաիլում։
Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։
Պարզ չէ անգամ այս տեսանյութը երբ է արվել։
Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։
Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։
Իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։
Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր բոլոր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ամեն ինչ պետք է անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պետք է անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք. Նաիրա Զոհրաբյան
2020.11.23 12:22



Տեսանյութ
Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։ Խոսեցի Էրիկի...
Posted by Naira Zohrabyan on 2020 թ. նոյեմբերի 22, կիրակի
Twitter
Вконтакте
Одноклассники
