211652_close_icon
views-count1765 դիտում article-date 09:13 23-11-2020

ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետներն ուղևորվել են Արցախ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները մեկնել են Լեռնային Ղարաբաղ, ռուսական ռազմական գերատեսչությանը հղումով գրում է [url=https://ria.ru/20201123/karabakh-1585836812.html]ria.ru[/url]-ն։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման նպատակով ՌԴ oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Երևանի օդանավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Նմանատիպ նյութեր