211652_close_icon
views-count7957 դիտում article-date 20:05 22-11-2020

Էդիկ Բաղդասարյան. Երեկ շրջել ենք Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները: Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում: Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում, հոսանք, գազ չկա, սպասեք մինչեւ կմիացվեն: Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր