17378 դիտում
15:19 22-11-2020
ՀՀ–ի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը․ Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում․ Հ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ներկայության և ծաղրանքի պայմաններում։
«Հայաստանի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը: Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում»,– գրել է նա և գրառմանը կից հրապարակել տեսանյութ:
Հիշեցնենք, որ Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց