211652_close_icon
views-count24147 դիտում article-date 13:46 22-11-2020

Ավազակային հարձակում Գյումրիում. 2 դիմակավորված անձինք, բռնություն գործադրելով, թալանել են բնակարանը՝ տուժածներին կապելով կպչուն ժապավենով

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 45-ամյա Է. Գ.-ն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ եղբոր՝ 50-ամյա Հ. Գ.-ի հետ վերադարձել է տուն, որտեղ 73-ամյա մայրը հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ներս են մտել, քաշքշել ու գցել գետնին, ապա հարվածներ են հասցրել ու կպչուն ժապավենով կապել են մորը, այդ պահին տանը գտնվող 25-ամյա Ա. Վ.-ին և 27-ամյա Ա. Գ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը: Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված ստահակները տունը տակնուվրա են արել, այնուհետև ննջասենյակից հափշտակել գումար ( ԱՄՆ դոլար), ինչպես նաև տուժածներից մեկի բջջային հեռախոսը և դիմել են փախուստի: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Պարզվում է նաև հափշտակված գումարի չափը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր