211652_close_icon
views-count11056 դիտում article-date 12:08 22-11-2020

ՌԴ միջգերատեսչական պատվիրակության այցի շրջանակներում ՌԴ դրոշի չտեղադրումը իբրև արարողակարգային սխալ չի համապատասխանում իրականությանը

Արտյոմ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր ՌԴ միջգերատեսչական պատվիրակության այցի շրջանակներում ՌԴ դրոշի չտեղադրումը իբրև արարողակարգային սխալ չի համապատասխանում իրականությանը։ Ըստ 2002 թ. մարտին ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հաստատվել է ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթները , որի միջոցով կարգավորվում է ՀՀ նախագահի և գործադիր իշխանության մարմինների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների իրականացման կարգը՝ ելնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներից։ Այդ հիմնադրույթների համաձայն ՝ ՀՀ բարձր մակարդակի այցերն ըստ բնույթի բաժանվում են պետական, պաշտոնական , աշխատանքային, տարանցիկ , մասնավոր և անձնական հյուրի կարգավիճակով այցերի։ Պետական և պաշտոնական այցերի ձևաչափն արարողակարգային միջոցառումների տեսակետից ընդգրկուն է, արարողակարգային միջոցառումներին տրվում է ընդգծված հանդիսություն և նախատեսվում է հայկական կողմի բարձր մակարդակի մասնակցություն։ Երկու երկրների դրոշների տեղադրումը , անհրաժեշտ տեղերում գորգեր փռվելու և պատվո պահակախմբի կանգնեցվելու արարողակարգային միջոցառումները մեծամասամբ տեղի են ունենում պետական և պաշտոնական այցերի ընթացքում։ Այսօր տեղի ունեցած այցը չէր կրում ընգծված ո՛չ պետական ո՛չ պաշտոնական այցի կարգավիճակ։ Հաշվի առնելով այն հանգամանքը որ այսօր տեղի ունեցավ նաև ՌԴ միջգերատեսչական խմբի հանդիպումը ադրեջանական կողմի հետ ապա կարող ենք հասկանալ որ իր բնույթով ՌԴ միջգերատեսչական պատվիրակության այցը կարող է համարվել և՛ աշխատանքային և՛ տարանցիկ այց : Աշխատանքային և տարանցիկ այցի նպատակը բանակցությունների , խորհրդակցությունների անցկացումն է երկու երկրների միջև։ Աշխատանքային այցի առանձնահատկությունը այն է, որ արարողակարգային մասը հասցվում է նվազագույնի։ Հյուրի կարգավիճակ ունեցող երկրի դրոշի տեղադրումը աշխատանքային և տարանցիկ այցերի շրջանակներում որոշվում է Հայաստանի Հանրապետության արարողակարգային պրակտիկայով։ Հավելյալ նշեմ նաև որ աշխատանքային և տարանցիկ այցերի ընթացքում հյուր երկրի գլխավոր ավտոմեքենային ուղեկցում է ոչ թե մոտոցիլկլիստներից բաղկացած շարասյունը, այլ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները։ Նման տեսակի այցերի ընթացքում չեն նախատեսվում նաև ՀՀ Նախագահի նստավայրում գլխավոր հյուրի դիմավորման և հրաժեշտի պաշտոնական արարողություններ։ Տարանցիկ այցերի դեպքում միջազգային պրակտիկան ցույց է տալիս , դրանք ունենում են քաղաքական մեծ նշանակություն։ Ըստ 2002 թվականի մարտին հաստատված ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթների աշխատանքային և տարանցիկ այցերի դեպքում չի նշվում հյուր պետության դրոշի տեղադրում , այսինքն թե՛ աշխատանքային և թե՛ տարանցիկ այցերի շրջանակներում հյուր երկրի դրոշի տեղադրումը որոշվում է ՀՀ-ի արարողակարգային պրակտիկայով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր