211652_close_icon
views-count1487 դիտում article-date 10:26 22-11-2020

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր 17 ընտրատարածքներում

Վրաստանի ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի բոլոր տվյալները. արդյունքում, իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են բոլոր 17 միամանդատ ընտրատարածքներում: Վրաստանում երեկ՝ նոյեմբերի 21-ին, երկրի 17 միամանդատ ընտրատարածքներում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ընդդիմադիրները հրաժարվում են համամասնական ցուցակներից ստացված բոլոր պատգամավորական մանդատներից, ինչպես նաև բոյկոտում են ընտրությունների երկրորդ փուլը:

Նմանատիպ նյութեր