211652_close_icon
views-count3433 դիտում article-date 19:02 21-11-2020

Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել է կրթության և գիտության նախարարին, որի երեխաները երթևեկել են ծառայողական մեքենայով

Շաբաթ օրը Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը աշխատանքից ազատել է կրթության եւ գիտության նախարար Մայլիս Ռեպսին, ով վեց անչափահաս երեխաներ ունի եւ նրանց ծառայողական մեքենայով տարբեր տեղեր է տարել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարությունը, հայտնում է [url=https://news.am/arm/news/614785.html?fbclid=IwAR3Jr1EZBJnwMaBODPWbyDF6bqDgvaR58CiXle2EyiosBFdfMUELepxROic]News.am[/url]-ը: Ռեպսը ուրբաթ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԶԼՄ-ների կողմից ճնշման պատճառով, որոնք պարզել են, որ նա երեխաներին ծառայողական մեքենայով տարել է դպրոց եւ խմբակներ: «Ես մեծ ճնշման ենթարկվեցի՝ կապված նախարարի եւ մոր դերը համատեղելու հետ: Ես ընդունում եմ, որ սխալ եմ թույլ տվել եւ ներողություն եմ խնդրում»,- գրել է Ռեպսը սոցիալական ցանցերում: Նա նշել է, որ ցանկանում է իր երեխաների համար ապահովել հանգիստ միջավայր, որում նրանք կարող են մեծանալ եւ դաստիարակվել, ինչպես նաեւ հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել իր սխալների համար այն բանում, որ համատեղել է աշխատանքային եւ ընտանեկան կյանքը: Վարչապետ Յուրի Ռատասը ափսոսանք է հայտնել, որ կառավարությունից հեռանում է «իրապես բանիմաց նախարար, ով մանրամասնորեն գիտի իր ենթակայության տակ գտնվող ոլորտը, աներեւակայելի աշխատունակ ու իր գործին նվիրված նախարար է»: Նա ընդգծել է, որ Ռեպսը չորս անգամ զբաղեցրել է Էստոնիայի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը, բազմիցս եղել է խորհրդարանի անդամ եւ «Կենտրոն» առաջատար իշխող կուսակցության վարչության անդամ: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ հասկանում եւ ընդունում է Ռեպսի որոշումը: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/614785.html?fbclid=IwAR3Jr1EZBJnwMaBODPWbyDF6bqDgvaR58CiXle2EyiosBFdfMUELepxROic]News.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր