211652_close_icon
views-count674 դիտում article-date 17:34 21-11-2020

Արթուր Վանեցյան. Կառավարությունը չի կարող ժխտել իմ ասածները

«Կառավարությունը չի կարող ժխտել այսօրվա հանրահավաքի ընթացքում իմ ասածները: Հավատացե՛ք, ես շատ ավելի մանրուքներ էլ կարող եմ պատմել Իջևանում փայտահատների բողոքի ակցիայի հետ կապված»,- հանրահավաքի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Լրագրողները Վանեցյանից հետաքրքվեցին, թե կարո՞ղ է ապացույցներ ներկայացնել իր ասածների մասով: Ինչին ի պատասխան Վանեցյանն ասաց, որ իր խոսքերը բավարար են: Հիշեցնենք՝ այսօր Վանեցյանը հայտարարեց, որ 2019-ի հուլիսին Իջևանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ՀՀ վարչապետը զանգել է իրեն և նախկին ոստիկանապետ Օսիպյանին՝ ասելով «ուզում եմ տեսնել արյան գետեր»:

Նմանատիպ նյութեր