211652_close_icon
views-count103239 դիտում article-date 14:34 21-11-2020

Ոստիկանությունը բացահայտել է Արմավիրի մարզում 19-ամյա տղայի սպանությունը․ կասկածյալը նրա համագյուղացին է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սպանություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 45-ամյա Վիգեն Մելքոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի Տանձուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհին իր մոտ եղած հրացանով համագյուղացի 19-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին սպանելու մեջ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Վ․ Մելքոնյանը փաստերի ճմշման ներքո ոչ միայն խոստովանել է կատարվածը, այլև ներկայացրել է հանցագործության գործիք՝ փողը կտրած որսորդական հրացանը։ Վ․ Մելքոնյանը ներկայացել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/11/1170359/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16: 35-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի դաշտամիջյան հատվածում երիտասարդ տղայի դի կա: Ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի պետի տեղակալ Իգիթ Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ջոկատը: Փրկարարներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի ՝ գլխի մասում հրազենային վնասվածքներով դի: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանն էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր