195215 դիտում
12:58 21-11-2020
Քեզ բացակա չենք դնի․ վաղը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին կհանձնեն լեգենդար հրամանատար, գնդապետ Իվան Մեհրաբյանին՝ Дьявол-ին
Վաղը, նոյեմբերի 22-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին կհանձնեն Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ, 56-ամյա Իվան Էռնեստի Մեհրաբյանին, ով ավելի շատ հայտնի էր լեգենդար Дьявол մականվամբ։
Ի․ Մեհրաբյանը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կողմից պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Կոչումով գնդապետ հրամանատարը իր խիզախությամբ հայրենիքի համար միշտ առաջնագծում գտնվելիս, ահ ու սարսափի մեջ է պահել հակառակորդին։ Նրա զինակից ընկերները նշում էին, որ թուրքն, անգամ, երբ տեղեկանում էր, որ կռվի դաշտում կանգնած է գնդապետ Ի․ Մեհրաբյանը, նրանք ճողոպրում էին, անգամ անունը լսելիս, թողնում էին իրենց դիրքերն ու դիմում փախուստի։ Այդպիսի լեգենդ է եղել մեր Дьявол-ը։
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նա Ստեփանակերտից իր զինվորական խորհուրդներով ու գիտելիքներով աջակցում էր առաջնագծում հերոսաբար մարտնչող զինվորներին որոնց մեջ էր նաև նրա որդին, ով թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել։
Գնդապետ Ի․ Մեհրաբյանը մոռանալով անգամ իր առողջական վիճակի մասին թուրք-ադրբեջանական հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ չհայտարարված պատերազմ սանձազերծելու ժամանակ Արցախում էր։ Օրերս առողջական խնդիրներ ունենալու պատճառով վերադարձել էր Երևան։ Ու սպասում էր, որպեսզի մի փոքր կազդուրվի, նորից մեկնելու էր Արցախ։ Նրա նման լեգենդար հրամանատարին մենք բացակա չենք դնի։
Նրա կատարած բազում սխրագործությունների մասին ապագա սերունդները դեռ շատ բաներ կիմանան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+