2427 դիտում
23:44 20-11-2020
Դիմակավորված ոստիկանների ներգրավումը ցերեկային ժամերին ցուցարարներին բերման ենթարկելու համար պետք է բացառվի. ՄԻՊ
Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի:
Դա նախեւառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ եւ անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որեւէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:
Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը եւ որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որեւէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաեւ նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը:
Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ստացել է հավաստիացում, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։
Այս երեւույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաեւ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ:
Դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով եւ անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Ոստիկանության Երեւանի եւ Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդյունքները կամփոփվեն եւ անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական...
Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Пятница, 20 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
23:02 27-04-2022
Ցուցարարներին բերման ենթարկելիս կիրառվում է անհամաչափ ուժ, ինչը պետք է բացառվի․ ՄԻՊ
880 դիտում
16:13 10-04-2024
Լարսը մինչև ապրիլի 19-ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
2607 դիտում
10:25 20-01-2014
Ցերեկային ժամերին 1-2 աստիճանով կտաքանա
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով