211652_close_icon
views-count67041 դիտում article-date 16:22 20-11-2020

Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ սեփական տանը հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի․ նրա մահվան մեջ կասկածվում է որդին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մամիկոն Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, նոյեմբերի 19-ին, Տավուշի մարզի բնակիչ 84-ամյա Հրանուշ Դանիելյանի մահվան փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։00-ին Իջևան բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեևթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սարգիս Մելքոնյանի, և Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ Մ․ Դավթյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 84-ամյա Հ․ Դանիելյանն է։ Եվ մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, իսկ քննչական խմբի ղելավար Մ․ Դավթյանն էլ դեպքի վայրի զննություն էր կատարում, Իջևանի ոստիկանները բաժնի պետ Խաչատուրյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Ս․ Մելքոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ 1 օր առաջ նշված տանը նույն տան բնակիչ 57-ամյա Վարդան Իսկանդարյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, որի ընթացքում մի քանի անգամ հարվածել է մորը, ով վայր է ընկել, իսկ հետո որդին մորը պառկացրել է անկողնում, և կարճ ժամանակ անց մայրը մահացել է։ Իջևանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերում են Վ․ Իսկանդարյանին, ով բերման է ենթարկվում Ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Տավուշի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր