211652_close_icon
views-count130845 դիտում article-date 13:02 20-11-2020

Զրահապատ Ford ամենագնացով Երևանում բերման է ենթարկվել «Սուպեր կրիստալ» ընկերության տնօրեն «Յոնջլախցի Վահրամը»

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 19-ին, Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ Վահրամ Հակոբյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է զրահապատ Ford ամենագնացով և հանցագործ աշխարհում հայտնի «Յոնջլախցի Վահրամն» է, քրեական հեղինակություն, և նա «Սուրպեր կրիստալ» ընկերության տնօրենն է։ Թե ինչի համար է Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերների կողմից «Յոնջլախցի Վահրամը» բերման ենթարկվել, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել Ոստիկանությունից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է ապօրինի պահվող ատրճանակ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր