211652_close_icon
views-count22975 դիտում article-date 22:25 19-11-2020

Ու թո՛ղ ոչ մեկ Պապից Կաթոլիկ չլինի, ու թո՛ղ ոչ մեկի սիրտը մեզնից ավել չցավի. Վազգեն Սարգսյանի զարմուհին արձագանքել է համացանցում տարածված լուսանկարին

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը արձագանքել է համացանցում տարածված լուսանկարին, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները պղծել են Շուշիում գտնվող սպարապետի արձանը։ Նոնա Սարգսյանը գրել է. «Քննադատողներ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան բարձրաձայնել ՝ կարող էին, բայց չարեցին։ Դուք մեր տանն եք ապրում, գիտեք՝ ինչ ենք արել կամ ինչը՝ չէ , թե կարծում էք, որ չեն գրում ու գոռում, ուրեմն ոչինչ չեն արել կամ անում։ Հերի՛ք է Facebook-ում ապրեք և գրեք բաներ, որոնցից առհասարակ տեղյակ չեք: Ու թո՛ղ ոչ մեկ Պապից Կաթոլիկ չլինի , ու թո՛ղ ոչ մեկի սիրտը մեզնից ավել չցավի... Դա գրեթե անհնար էր. նախ՝ ոչ ոք չգիտեր, որ Շուշին հանձնելու են, իսկ հետո արդեն ռուսական զորքերն էին, որոնց միջով անգամ մոծակ չէր կարող անցնել ։ Համաձայն և պատրաստ էինք անգամ պայթեցնելուն, բայց դա էլ հնարավոր չէր։ Եթե հնարավոր լիներ, հավատացած եղեք, Սպարապետի ընտանիքի անդամները իրենց իսկ մեջքներին դրված արձանը դուրս կբերեին։ Փորձեք մի քիչ մարդ լինել, մարդի՛ք, և գոնե հիմա սովորեք հարգել մյուսներին ու անհիմն ավելորդություններով մի լցրեք նրանց արդեն իսկ տանջվող սիրտերն ու հոգիները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քննադատողներ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան բարձրաձայնել ՝ կարող էին, բայց չարեցին։ Դուք մեր տանն եք ապրում, գիտեք՝...

Опубликовано Nona Sargsyan Среда, 18 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր