211652_close_icon
views-count7897 դիտում article-date 21:38 19-11-2020

Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը: Խստորեն դատապարտելի է նաև Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է: Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը: Ընդգծենք, որ զինված ուժերի կողմից բացառապես մարտական նշանակության գործողությունների իրականացմամբ և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորած հարգանքով են կանոնավոր զորքերը տարբերվում անկանոն ահաբեկիչներից, իսկ պետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից։ Այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես, իսկ այսօր առավել ևս ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/18/1171156/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի և Արցախի հերոս, Արցախն ազատագրած Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր որդին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Ժողովուրդ ջան, Ձեր ցավը տանեմ: Թե՛ ես, թե իմ ընտանիքը, հավատացեք, ուր ասես, ում ասես դիմել ենք, խնդրել ենք: Մենք իշխանություն չենք, ոչ Հայաստանում, ո՛չ Արցախում, Պաշտպանության ու մշակույթի նախարար չենք, որ կարողանանք Սպարապետի արձանը տեղափոխել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում էլ համաձայն էինք պայթեցնել: Ասեմ ավելին, նույնիսկ առանց տեղափոխելու խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղավ ու ոչ ոք չօգնեց: Ժողովուրդ ջան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ չենք մտածել, բայց պիտի Հայաստանի ու Արցախի իշխանությունները օգնեին: Ինչ անենք, իրենք հանձնելուց գիտեին, գոնե հանձնելուց պիտի տրաքացնեին կամ պայմանավորվեին և նախօրոք տեղափոխեին, նոր հանձնեին:

Նմանատիպ նյութեր