211652_close_icon
views-count6452 դիտում article-date 20:38 19-11-2020

Արսեն Ջուլֆալակյան. Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, բայց ոչ ոք դեռ չի պատժվել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին… Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից… Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել… Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։ Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»,- գրել է Ջուլֆալակյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր