211652_close_icon
views-count3412 դիտում article-date 17:58 19-11-2020

Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը․ պաշտպան

Դատարանը մերժել է Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ «Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ պատկերացրեցիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի ու ապօրինության դեմ պայքարը: Դատարանը` կալանավորման միջնորդությունը մերժեց»,- գրել է Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։

Նմանատիպ նյութեր