211652_close_icon
views-count1421 դիտում article-date 15:59 19-11-2020

Հորդորում ենք ՊՆ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան․ ՊՆ

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ, այդ թվում արտերկրից՝ զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային եւ այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների եւ բաշխվել ըստ անհրաժեշտության: Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների եւ անհատների ցուցաբերած աջակցությունը եւ կարեւորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում եւս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը, հորդորում ենք ՊՆ հետեւյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան. ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ, ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան, կապի միջոցներ՝ ք. Երեւան, Ծարավ Աղբյուրի 54, իրային ապրանքներ՝ ք. Երեւան, Արցախի 61:

Նմանատիպ նյութեր