1981 դիտում
13:03 19-11-2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նոր զեկույցում, պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ շարունակում են աճել՝ պայմանավորված հացահատիկային մշակաբույսերի, շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղերի գների բարձրացմամբ:
Պարենային ապրանքների գնային [url=http://www.fao.org/worldfoodsituation/foodpricesindex/ru/]ինդեքսը[/url], որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 100.9 նիշ, ինչը 3.1 տոկոսով բարձր է սեպտեմբեր ամսվա և 6.0 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 7.2 տոկոսով և 6.5 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ: Այս աճը հիմնականում պայմանավորված է ցորենի գներով`արտահանման հնարավորությունների կրճատման, Արգենտինայում մշակության վատ պայմանների և շարունակվող չոր եղանակի պատճառով, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Սև ծովի տարածաշրջանում ցորենի ցանքերի վրա: Եգիպտացորենի, գարու և սորգոյի գները նույնպես հոկտեմբերին աճել են, մինչդեռ բրնձի գները՝ նվազել:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1.8 տոկոսով, դառնալով ինն ամսվա մեջ ամենաբարձրը, առաջին հերթին պայմանավորված արմավենու և սոյայի յուղի գների աճով: Հակառակ դրան, հլածուկի յուղի գինը որոշակի անկում է գրանցել՝ ողջ տարածաշրջանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի վերջին վատթարացումից հետո Եվրամիությունում (ԵՄ) պահանջարկի նկատմամբ ավելացած անորոշության պայմաններում:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 2.2 տոկոսով։ Ամենաշատը աճել է պանրի գինը, որին հետևում են չզտված կաթի փոշին և կարագը: Հոկտեմբերին գների բարձրացումն արտացոլում է կարճաժամկետ առաքումների շուկայի խստացումը, որը պայմանավորված էր ասիական և միջինարևելյան շուկաներից ներմուծման բարձր պահանջարկով:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 7.6 տոկոսով, որի վրա մեծապես ազդեցություն է ունեցել աշխարհում շաքար արտադրող երկու խոշոր երկրներում՝ Բրազիլիայում և Հնդկաստանում շաքարի ցածր արտադրանքի հեռանկարները:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը հակառակը, սեպտեմբեր ամսվա համեմատ նվազել է 0.5 տոկոսով, գրանցելով հերթական իններորդ ամիսն անընդմեջ նվազում՝ սկսած հունվար ամսվանից, ինչը հետևանք է խոզի մսի գնանկմանբ, մասամբ արտացոլելով Չինաստանի կողմից Գերմանիայի վրա սահմանված ներմուծման սահմանափակումների շարունակական ազդեցությունը: Նվազել են նաև տավարի և թռչնի մսի գները, իսկ ոչխարինը աճել՝ կայուն ներքին պահանջարկի և արտահանման սահմանափակ մատակարարումների պատճառով:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
760 դիտում
13:00 05-02-2023
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվար ամսին շարունակել են նվազել
2769 դիտում
23:28 06-08-2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին աճել են
Այս բաժնից
1012 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
769 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
856 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ