211652_close_icon
views-count9237 դիտում article-date 12:46 19-11-2020

Լենա Նազարյանի նման բարոյական և մտավոր միջակությունը այս ռեժիմի հավաքական կերպարն է․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ «Լենա Նազարյանի նման բարոյական եւ մտավոր միջակությունը իր տգետ եւ ցինիկ մեկնաբանություններով այս ռեժիմի հավաքական կերպարն է։ Կատարյալ անհայրենիք գորշության սույն ներկայացուցչին, որի կյանքի ողջ իմաստը եղել է գրանտային ձրիակերությունն ու ծրագրերից փող կպցնելու հմտությումները, ժողովուրդը թույլ տվեց, որ երկիր ներկայացնի, օրենք ընդունի ու լցնի սեփական գրպանները։ Իսկ հիմա, ժողովուրդ ջան, մի զարմացեք իր եւ իր նմանների անբարո լկտիությունների վրա։ Լենա Նազարյանն այսօր ավելի մտահոգված է վերջին տարիներին իր երկու ձեռք բերված բնակարանները պահելու, քան հայկական հողերը պահելու խնդրով։ Իր համար ի՞նչ Շուշի, ի՞նչ Արցախ, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ ազգային շահ։ Ու գլխիս լոլոներ չկարդաք. թե բա կին է։ Կինն իրեն իրավունք չէր վերապահի ֆեյսբուքյան էջում կիսվել վերջին քֆուրներով լի տեսանյութով։ Ուստի մերսի ասեք, որ բարեկրթության մինիմումը պահպանում եմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Լենա Նազարյանի նման բարոյական եւ մտավոր միջակությունը իր տգետ եւ ցինիկ մեկնաբանություններով այս ռեժիմի հավաքական կերպարն...

Posted by Armen Ashotyan on 2020 թ. նոյեմբերի 19, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր