211652_close_icon
views-count1999 դիտում article-date 12:14 19-11-2020

Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից․ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչության տեղաշարժ․ Արցախի ԱԻՊԾ

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով անցում թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:

Նմանատիպ նյութեր