211652_close_icon
views-count204991 դիտում article-date 22:22 18-11-2020

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. խոշոր եղջերավոր անասուններով բարձված ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց. Շաղոյենց Անդոյի 11 կովերը սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզոմ: Ժամը 14:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Սլավիկ Ալեքսանյանը իր վարած ГАЗ 53 12 մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Վաղատուր-Վերիշեն ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ալեքսանյանն ու ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Արտակ Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի կցորդիչի մեջ եղել է 11 հատ խոշոր եղջերավոր անասուն, բոլորը սատկել են: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայր ժամանած ինչ-որ անձինք ասում էին, թե՝ հիմա ինչ պատասխան են տալու Ուրցաձորցի Շաղոյենց Անդոյին, ով նախկին ոստիկանության փոխգնդապետ է, ոնց ասեն, որ «Ծաղիկը», «Զազոն», «Զոզոն», «Շաղոն», «Նարգիզը» և մյուս անասունները սատկել են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր