211652_close_icon
views-count7046 դիտում article-date 18:58 18-11-2020

Սոթքի հանքի մի մասը Քարվաճառում է և անցնում է Ադրբեջանին. Կառավարությունից ոչ ոք չպատասխանեց Թագուհի Թովմասյանի հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/18/Sotk/3446102?fbclid=IwAR0nHsMY74qJq-EtiQBHLqeEii9a04_Az1ZbbLSSX24L90dA1AJffIkEEB4]Tert.am[/url]-ը գրում է. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անպատասխան մնաց պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Սոթքի հանքի վերաբերյալ հարցը: Թովմասյանը հայտարարեց. «Հայտնի փաստաթղթից հետո Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով»: Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ. «Այս հարցը տալիս եմ, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորը: Կառավարության անդամներից ոչ ոք չպատասխանեց հարցին, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, թե պատգամավորի հարցին Կառավարությունը կպատասխանի գրավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր