211652_close_icon
views-count33243 դիտում article-date 15:35 18-11-2020

Արտակարգ իրավիճակ Սպիտակի ոլորանում․ Ճանապարհային ոստիկաններն ու տեղի Ճանշինը վարորդների անվտանգությունն ապահովելու համար փակել էին ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ՝ ուժեղացված ծառայություն են կատարել, և նշված ճանապարհահատվածը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ -ի աշխատակիցները օպերատիվորեն ժամանել են նշված վայր ու կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու աշխատանքներ։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, վարորդներն ասում էին․ «Ճիշտ է, ճանապարհը մի կես ժամ փակեցին, բայց դա մեր անվտանգության համար արվեց, ոլորանների որոշ հատվածում մերկասառույց էր։ Լավ էր՝ ԳԱԻ-ն ու տեղի Ճանշինը արագ աշխատանքներ կատարեցին, ու հիմա կարող ենք անվտանգ երթևեկենք, որովհետև գաղտնիք չի՝ հիմա ոչ մի ավտոմեքենայի անվադողերը ձմեռային չեն, քանի որ դեռ ձյուն չի եկել, բայց ոլորանի որոշ հատվածներ մերկասառուց էր։ Գոհ ենք թե՛ ճանապարհային ոստիկաններից, թե՛ Ճանշինից։ Ա՛յ որ, ձմեռն էլ էսպես օպերատիվ Ճանշինը գործի, շատ լավ կլինի»։ Երթևեկությունը նշված հատվածում բացվել է։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր