211652_close_icon
views-count51154 դիտում article-date 20:58 17-11-2020

Աշխատանքից ազատվելու դիմում են գրել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նախարարի տեղակալը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալն ու կադրերի վարչության պետը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը: Աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Խաչատրյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր