211652_close_icon
views-count4703 դիտում article-date 19:54 17-11-2020

Դուք լիարժեքորեն կիսո՞ւմ եք վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանո՞ւմ եք դրան. ԲՀԿ քաղաքական խորհուրդը հարցեր է ուղղել ՀՀ նախագահին

Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի և սփյուռքի տարբեր շրջանակներիր հետ քննարկումների արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղաքական խորհուրդը: Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Եվ այսպես երկու հարց ՀՀ նախագահին. 1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանում եք դրան: 2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Եթե դուք հստակ և ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը: ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը»:

Նմանատիպ նյութեր