211652_close_icon
views-count95773 դիտում article-date 17:54 17-11-2020

Երևանում ձերբակալվել է 35-ամյա ՌԴ քաղաքացի, ով զբաղվել է մի քանի խանութների թալանով

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին, Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 35-ամյա Ալեքսանդր Սերեբրյանիկովն է: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04:50-ի սահմաններում վերջինս կոտրել է Սարյան փողոցի 16 հասցեում գործող «Էգոիստ» խանութի ապակին և փորձել այնտեղից գողոթյուն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում նա կոտրել է Սարյան փողոցի 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի շենքի մի քանի կրպակների դռան ապակիները և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի հեռախոսներ և աքսեսուարներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են Մաշտոցի պողոտայում գտնվող հոթելներից մեկում, ում մոտ եղել է նաև «Հայփոստ»-ի 7 կրպակներից գողացված գողոնը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր