211652_close_icon
views-count3069 դիտում article-date 14:08 17-11-2020

Մոսկվայում հարազատներն ու երկրպագուները վերջին հրաժեշտն են տալիս Արմեն Ջիգարխանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի դրամատիկական թատրոնում սկսվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը։ Ինչպես փոխանցում է [url=https://ria.ru/20201117/dzhigarkhanyan-1584960477.html?fbclid=IwAR2VPeYy-Su73h7cymCcp4q6mXKD2JqIwsex4GLZg-ob1mNR1ViyRj2NfA0]ria.ru[/url]-ն, արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա գործընկերները, ընկերները, հարազատներն ու երկրպագուները։ Թատրոնի նախասրահում դրված է Ջիգարխանյանի դիմանկարը՝ շրջապատված ընկերների ու գործընկերների կողմից բերված ծաղկեպսակներով։ Դագաղը դրված է թատրոնի բեմին, դահլիճում հնչում է երաժշտություն, իսկ էկրանին ցուցադրվում են արտիստի լուսանկարները։ Ինչպես գրում է [url=https://tass.ru/obschestvo/10020875?fbclid=IwAR3w8N0-Tjt8umOLVNHRxDvvYZ3JfXD4-dEkm6WEq3MRbOo1lHq-zXbR6Ao]tass.ru[/url]-ն, հոգեհանգստի արարողությունը պետք է սկսվեր կեսօրին, սակայն դերասանին վերջին հրաժեշտը տալ ցանկացողներին սկսել են ներս թողնել 11:30-ից (երևանյան ժամանակով՝ 12:30-ից)։ Արարողությունը տևել է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ն։ Մեծանուն դերասանը հուղարկավորվելու է Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/14/1170618/]Հիշեցնենք,[/url] որ խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է լույս նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր