211652_close_icon
views-count30242 դիտում article-date 20:55 16-11-2020

Ավտովթար Սյունիքի մարզում. 44-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հենապատին և կողաշրջվել. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում 44-ամյա Վարդան Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ.-ն ուղևորներ, 46-ամյա Մարտիկ Մ.-ն և 19-ամյա Դանիել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր