211652_close_icon

Արթուր Վանեցյանը չկալանավորվեց. միջնորդությունը մերժվեց

views-count29516 դիտում article-date 20:18 16-11-2020
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։ Հայրենի դատարանները հետևողականորեն ի ցույց են դնում իրենց վճռականությունը ղեկավարվել միայն օրենքով, չկատարել իշխանության պետվերը, մասնակից չլինել քաղաքական հետապնդումներին»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր